Իր ողջ պատմության ընթացքում Ռուսաստանում միշտ հասարակական քննարկման առարկա է եղել ազգային գաղափարը (национальная идея): Ինքնին հասկանալի է, որ սա քաղաքական, փիլիսոփայական, պատմական, կրոնական և շատ այլ իմաստներ կրող հասկացություն է:
Հայտնի չէ՝ նախկի՞ն, թե՞ ապագա նախարար Էդվարդ Նալբանդյանն ասում է, որ արտաքին քաղաքականությունն այսբերգ է, այսբերգ է կյանքն ընդհանրապես՝ երբեք չես իմանա ամբողջ իրականությունը՝ նույնիսկ իրադարձության մասնակից լինելով:
Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կանցկացվի Սահմանադրության փոփոխությունների ու լրացումների հանրաքվե, որ առաջարկել է նախագահ Իլհամ Ալիևը և նախատեսում է փոփոխություններ 29 հոդվածներում:
ՈՒկրաինայի ԱԳ նախկին նախարար Վլադիմիր Օգրիզկոն ուկրաինական «Обозреватель»-ին հետաքրքիր հայտարարություն է արել: Նրա խոսքով՝ «առաջ գնալու և ճգնաժամային միտումները հաղթահարելու համար Եվրոպան նախ և առաջ պետք է պատասխանի հարցին՝ որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ է վերջանում»:
Երեկ՝ իր վարչապետ նշանակվելու 11-րդ օրը, Կարեն Կարապետյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որ ՀՀ առաջին վարչապետն էր:
Թուրքիան առանցքային տարածաշրջանային խաղացող է: Թեպետ վերջին վեց ամսվա իրադարձությունները ցանկացած երկրի կոլապսի կհասցնեին, Թուրքիան առաջվա նման հուսալի պետականություն ու բանակ ունի, որը արդեն մեկ ամիս է` լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում Սիրիայում:
Կարմիրբանակայիններ, հավատարմություն ցարին՝ պուտինյան Ռուսաստանում իշխում է անցյալի պաշտամունքը: Խոսքը ինչ-որ որոշակի շրջանի մասին չէ, այլ՝ ուժի սիմվոլների՝ գրում է Դավիդ Հասեն Tagesanzeiger-ի կայքում:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի կուլիսներում կայացան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումները Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: Առանձին հանդիպումներ նրանց հետո ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Վերջերս Պոլ Կրուգմանը հոդված էր գրել Պուտինի ու Թրամպի մասին «Գլխակերները և համբույրները» վերնագրով, որտեղ Ռուսաստանը ներկայացնում է իբրև «կոռումպացված նավթապետություն»:
Երկու ամիս է անցել Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից: Շատ փորձագետների գնահատականով՝ հայտնվել է «նոր» Թուրքիայի գործոնը, որի տեղապտույտը ներքին ու արտաքին քաղաքականության մեջ մնում է հանելուկային:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...